Կարևոր իրադարձություններ

Ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է. ԿԳՄՍ փոխնախարար (լուսանկարներ)

17 Մայիս, 2024 18:35
Ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է. ԿԳՄՍ փոխնախարար (լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Երիտասարդական էքսպո 2024» միջոցառման բացմանը, որն այս տարի կրում է «Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագիրը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Էքսպոն կազմակերպվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որի միջոցառումները կշարունակվեն օգոստոսին` 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է «Ժողովրդավարական երկրում առաջնային է ապահովել հասարակական կյանքում քաղաքացու արդյունավետ մասնակցությունը՝ իրացնելու նրա կարողություններն ու ռեսուրսները: Կարևոր են ոչ միայն գիտելիքն ու հմտությունները, որոնց տիրապետում է քաղաքացին, այլև գիտակցումը, որ հենց ինքն է փոփոխություն բերողը»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հանրակրթական նոր չափորոշիչը դպրոցն ավարտող սովորողների համար սահմանել է ակնկալվող կարողունակություններ և վերջնարդյունքներ, որոնցից մեկը ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորումն է. «Դպրոցն ավարտելուց հետո տիրապետելով այդ կարողունակությանը՝ ակնկալում ենք, որ սովորողները դրանով նպաստելու են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը»։

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև երիտասարդական քաղաքականության շրջանակում իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են երիտասարդների քաղաքացիական կրթությանը, ներուժի բացահայտմանը և համակողմանի զարգացմանը: Այդ նպատակով մարզերում իրականացվում է երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ 4 կենտրոն արդեն գործում են Մեղրիում, Դիլիջանում, Իջևանում և 

 

Լրահոս

Դիտել ավելին