Կարևոր իրադարձություններ

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Լևոն Հովհաննիսյանին և ավագանու անդամներին (լուսանկարներ)

18 Մայիս, 2024 11:28
Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Լևոն Հովհաննիսյանին և ավագանու անդամներին (լուսանկարներ)

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ այդ համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի: Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Փարիզը բոլոր ժամանակներում ցույց է տվել համամարդկային բարձր արժեքներին իր հավատարմությունը:

Հանդիպման շրջանակում Երևանի ավագանու անդամներն իրենց հերթին կարևորել են նաև երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի քաղաքի օրենսդիր մարմնի ինստիտուտի կայացմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին