Կարևոր իրադարձություններ

Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

18 Մայիս, 2024 23:47
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, շտապօգնության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մյասնիկյան պողոտայում գործող «Վալենսիա» ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:


Տեղում աշխատել են փորձաքրեագետն ու դատական բժիշկը: Ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ 35-40 տարեկան դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը նշված ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են նաև միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին