Կարևոր իրադարձություններ

Դեսպան Վահագն Աֆյանը հնդկական ֆորումում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի առավելությունները

19 Մայիս, 2024 11:22
Դեսպան Վահագն Աֆյանը հնդկական ֆորումում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի առավելությունները

Մայիսի 18-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի Պունե քաղաքում կայացած Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումի (GIBF) քննարկումներին:

Դեսպան Վ. Աֆյանը Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի (Enterprise Armenia) հետ համագործակցությամբ կազմված սահիկաշարով ֆորումի մասնակիցներին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի գործարար հնարավորությունների, մասնավորապես՝ վերջին շրջանում գրանցված տնտեսական նպաստավոր ցուցանիշների և ներդրումային միջավայրի առավելությունների մասին:

Հաջորդիվ կայացած հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական առևտրատնտեսական համագործակցության խորացման ոլորտային ուղղություններին, իսկ գործարարների հետ առանձին ձևաչափով հանդիպումներին տեղեկություններ են փոխանցվել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունների վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին