Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Հրազդանում. կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

19 Մայիս, 2024 00:25
Կրակոցներ՝ Հրազդանում. կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Մայիսի 18-ին կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։


Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել է, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ տեղեկությունների, նրանցից մեկը մահացել է։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մահացածների և վարորդի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներից մեկը Կոտայքի մարզում հայտնի քրեական հեղինակություններից «Դերոյի Արթուրն» է։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին