Կարևոր իրադարձություններ

Ռազմամարզական վարժարան են այցելել Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները (տեսանյութ)

06 Մայիս, 2024 20:11
Ռազմամարզական վարժարան են այցելել Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները (տեսանյութ)

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։

Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի ռազմակրթական հետաքրքիր ծրագրերը, մարզական խմբակները, իրենց հագեցած առօրյան: Աշակերտները նաև ճաշել են վարժարանի սաների հետ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին