Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

06 Մայիս, 2024 15:11
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կենտրոն վարչական շրջանի  աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանին: 

Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման, բնակիչների հետ մշտական կապի ապահովման ու կարիքների գնահատման հարցում:  

Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց բարելավման ուղղությամբ համայնքը հիմնարար լուծումներ է նախաձեռնել, քաղաքապետը նշել է, որ ցանկացած նախագծի հիմքում դրվել ու դրվելու է հանրային շահը: 
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ աշխատանքային իր փորձը, կառավարչական հմտությունները, Երևանի նկատմամբ սերն ու հոգատարությունը ներդնելու է հօգուտ քաղաքային միջավայրի բարելավման ու առկա խնդիրների լուծման: 

 

Լրահոս

Դիտել ավելին