Կարևոր իրադարձություններ

Ավտոտնակը ջրալցվել է. օգնության են հասել փրկարարները

06 Մայիս, 2024 16:07
Ավտոտնակը ջրալցվել է. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 6-ին, ժամը 10:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակը ջրալցվել է․ հարկավոր է կատարել ջրահեռացման աշխատանքներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Երևան քաղաքի Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը։

Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր։

 

Լրահոս

Դիտել ավելին