Կարևոր իրադարձություններ

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբ տեղափոխվելու մասին

05 Մայիս, 2024 10:38
Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբ տեղափոխվելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բացառիկ հարցազրույց է տվել Առաջին Ալիքի 3:1 հաղորդմանը:

Մխիթարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում անվանի ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն, ու արդյոք հավանակա՞ն է, որ երբևէ ինքը կընդունի սաուդյան ակումբներից մեկի առաջարկը:

«Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:

Առաջին անգամ գնդակին դիպչելիս միշտ այդ սերն է ինձ մոտ եղել: Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար: Ինձ համար այդ դուռը փակ է: Չեմ քննարկում այդ տարբերակը և չեմ էլ ցանկանում, քանի որ եվրոպական ֆուտբոլի մակարդակը, երկրպագուների տաքությունն ու վերաբերմունքը լրիվ այլ է»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը:

Հիշեցնենք, որ հայազգի ֆոևտբոլիստը վերջերս իտալական «Ինտերի» կազմում հռչակվեց Իտալիայի չեմպիոն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին