Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել՝ թմրանյութ պահելու և տեղափոխելու կասկածանքով. ՔԿ

18 Մայիս, 2024 11:47
Բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել՝ թմրանյութ պահելու և տեղափոխելու կասկածանքով. ՔԿ

Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։

Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել է ծխախոտի տուփը։

Պարզվել է, որ դրանում առկա է եղել կաթուցիչ և դեղնականաչավուն կանեփանման զանգված։

Ավտոմեքենայի 59-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ապօրինի կերպով թմրանյութեր պահելու կասկածանքով տեղափոխվել են Ոստիկանության բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշում է կայացվել՝ նշված երկու անձանց ձերբակալելու մասին, ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին