Կարևոր իրադարձություններ

Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում քննարկել են համագործակցության նոր ուղղություններ (լուսանկարներ)

05 Մայիս, 2024 15:23
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում քննարկել են համագործակցության նոր ուղղություններ (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Միացյալ Նահանգների առեւտրի ներկայացուցչի փոխտեղակալ Ջեյսոն Բունտին:

Միջազգային հանրապետական ինստիտուտում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմների ընթացքը:

«Արձանագրվել է խորհրդարանական մակարդակում արդյունավետ համագործակցությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը եւ զարգացնել համագործակցության նոր ուղղություններ:

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ դիմակայունության ամրապնդման հարցերը»,-ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին