Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, հետո գլխիվայր շրջվել (լուսանկարներ)

05 Մայիս, 2024 20:46
Մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, հետո գլխիվայր շրջվել (լուսանկարներ)

Մայիսի 5-ին՝ ժամը 13:33-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե էլեկտրասյանը, շրջել այն և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին