Կարևոր իրադարձություններ

Վերին Խոտանում ավտոբուսի վթարից տուժածների թիվն ավելացել է

27 Ապրիլ, 2024 20:45
Վերին Խոտանում ավտոբուսի վթարից տուժածների թիվն ավելացել է

Ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:

Ըստ նախնական տվյալների կա 4 զոհ և 9 տուժած:

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին