Կարևոր իրադարձություններ

Զինվորի տան պարային զույգերը համաշխարհային օլիմպիադայում առաջին տեղեր են շահել (տեսանյութ)

09 Մայիս, 2024 22:26
Զինվորի տան պարային զույգերը համաշխարհային օլիմպիադայում առաջին տեղեր են շահել (տեսանյութ)

«Զինվորի տան» տղաները Մոսկվայում 20-րդ համաշխարհային պարային օլիմպիադայում առաջին տեղերն են շահել։ Այս մասին հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։

«Տղաներն 1-ին տեղեր շահեցին։

Վերադառնում ենք հաղթանակով 2 մեդալ՝ մեկ օրում 2 հաղթանակ։

Զինվորի տան պարային զույգերը 20-րդ համաշխարհային օլիմպիադային առաջին տեղեր շահեցին՝ պարադանս անվանակարգի՝ երկու տարբեր կատեգորիաներում։

Արշակը պրոթեզներով, իսկ Վարդանը՝ սայլակին փայլուն պարային համարներ ցուցադրեցին, ինչից չափազանց հուզված էին թե ժյուրիի անդամները, թե մասնակիցները։

Իսկ տղաների այս հույզերի և հաղթանակի հնարավորության համար շնորհակալ ենք Արդշինբանկին, որ հերթական անգամ նոր հնարավորություն ընձեռեց տղաներին՝ իր վրա վերցնելով բոլոր ծախսերը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին