Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն՝ երաժշտություն միացնելու հարցի շուրջ. կան բերման ենթարկվածներ

09 Մայիս, 2024 22:44
Վիճաբանություն՝ երաժշտություն միացնելու հարցի շուրջ. կան բերման ենթարկվածներ

Ապրիլի 26-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկը  հայտնել է, որ Արտաշատ քաղաքի «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ օպերատիվ խումբ է անհրաժեշտ:

Նույն օրը ժամը 00։05-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում ծառայություն կատարելիս նույն տարածքում գործող «Արմենիա» ռեստորանային համալիրի բակում պարեկային ծառայողները նկատել են վիճաբանող անձանց և վեճի հանգամանքները պարզելու նպատակով նրանցից երկուսին տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին։

Արդեն ոստիկանության բաժնում պարզվել է, որ նրանք հանդիսանում են եղբայրներ, Արարատի մարզի բանկիչներ, 44-ամյա Հովհաննես Գ․-ն և 51-ամյա Գեղամ Գ․-ն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 25-ին ժամը 23։55-ի սահմաններում «Արմենիա» ռեստորանի բակում Հովհաննես Գ․-ն իր կրտսեր եղբայր, 33-ամյա Դավիթ Գ․-ն և վերջիններիս ազգական 28-ամյա Հովհաննես Մ․-ն երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Հովհաննես Մ.-ն և Հովհաննես Գ․-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց  մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում Հովհաննես Գ․-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին