Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը (լուսանկարներ)

19 Մայիս, 2024 16:43
Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը (լուսանկարներ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու դրամատիկական թատրոնում մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, այն մեկնարկել է Երևանի պետական կամերային թատրոնի «Fe-Show»՝ «Ֆերում շոու» ներկայացումով (բեմադրությունը՝ Սենիկ Բարսեղյան), որին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 22 ներկայացումներ:
 
Փառատոնային ներկայացումները տեղի են ունենում Գյումրու պետական դրամատիկական թատրոնի մեծ և փոքր դահլիճներում, Գյումրու մտորումների թատրոնում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին