Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահից դեռևս տեղեկություն չկա. չի հաջողվել գտնել ուղղաթիռի ճշգրիտ վայրը

19 Մայիս, 2024 21:48
Իրանի նախագահից դեռևս տեղեկություն չկա. չի հաջողվել գտնել ուղղաթիռի ճշգրիտ վայրը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին տեղափոխող ուղղաթիռը, ամենայն հավանականության, կործանվել է բարձրության վրա։

Փրկարարները դեռևս լուր չունեն: Այս մասին հայտնում է IRIB-ը:

Դեռևս չի հաջողվել գտնել ուղղաթիռի ճշգրիտ վայրը։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ներն, ուղղաթիռի որոնումները շարունակվում են, սակայն այժմ հնարավոր չէ հասնել պատահարի ենթադրյալ վայր, փրկարարները ստիպված են ոտքով հասնել: 

Որոշ աղբյուներ պնդում են, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ողջ չի մնացել ուղղաթիռի կործանումից հետո:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բագերին հայտարարել է բանակի, ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս, ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) և ոստիկանության բոլոր առկա ուժերը գործի դնելու անհրաժեշտության մասին՝ կոշտ վայրէջքից հետո երկրի նախագահ Իբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին