Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

20 Մայիս, 2024 07:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են:

Ինչպես փոխանցում է Press TV հեռուստաալիքն, այս մասին հայտնել Է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը:

«Նշաններ չկան, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռում գտնվողներից որեւէ մեկը ողջ է», - նշել է նա:

Իր  հերթին Reuters-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյայի, գրում է.

«Ցավոք, Իրանի նախագահի ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված»:

Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռախմատին, Թավրիզ նահանգի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը, անձնակազմը և օդաչուն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին