Կարևոր իրադարձություններ

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ (լուսանկարներ)

19 Մայիս, 2024 12:33
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ (լուսանկարներ)

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`

գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ ու օպերատիվ առաջադրանքներ կատարելու իրենց մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը կավարտվի մայիսի 20-ին, և կամփոփվեն արդյունքները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին