Կարևոր իրադարձություններ

Դեռևս չճշտված տեղեկություններով՝ Իրանի նախագահը ուղղաթիռի վթարից մահացել է

20 Մայիս, 2024 01:43
Դեռևս չճշտված տեղեկություններով՝ Իրանի նախագահը ուղղաթիռի վթարից մահացել է

Ամերիկյան The Atlantic պարբերականի սյունակագիր Արաշ Ազիզին գրել է, որ Իրանում իր աղբյուրները հայտնել են, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։

Տեղեկությունը պաշտոնապես ճշտված կամ հաստատված չէ։

Վթարված ուղղաթիռը գտնելու համար դեռ աշխատում են փրկարարները, ինչպես նաև Իրանի հատուկջոկատայինները։

Նախագահական ուղղաթիռը գտնելու հարցում Իրանին օգնություն են առաջարկել մի շարք երկրներ․

Հայաստան, Իտալիա, Հնդկաստան, Ռուսաստան, Թուրքիա, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Իրաք, Պակիստան, ԱՄԷ, Օման, Վենեսուելա, Հորդանան, Եմեն, Քաթար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին