Կարևոր իրադարձություններ

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

20 Մայիս, 2024 12:37
Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի):

Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝ 

արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն,

սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից, 

բացվող ներքին պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր,

արտադրամասն ապահովված չէ սանհանգույցով:

Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու ժամկետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին