Կարևոր իրադարձություններ

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին

28 Ապրիլ, 2024 23:08
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ 

Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին նախորդ շաբաթվա հայտարարության համար, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել այն կարևորությունը, որ երկու կողմերը հասնեն կայուն և արժանապատիվ խաղաղության:

Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին պահպանել իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների թափը՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունն աջակցելու այդ ջանքերին։

Բլինքենը նաև կոչ է արել Ադրբեջանին պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև:

 

Լրահոս

Դիտել ավելին