Կարևոր իրադարձություններ

Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահին

28 Ապրիլ, 2024 13:21
Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահին

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որն ակտիվորեն զբաղվում է նաև արդարադատությանն առնչվող, մասնավորապես՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների հարցերով, այցելել է Սպիտակ տուն:

Ինչպես գրում է CNN-ը, Քարդաշյանը հանդիպել է փոխնախագահ Կամալա Հարիսին՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու նախագահ Ջո Բայդենի կողմից 11 կալանավորի ներում շնորհելը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ներում ստացած անձինք:

«Ես այստեղ եմ պարզապես օգնելու համար, այնքան ոգևորված եմ, որ այստեղ եմ՝ լսելու ձեր պատմությունները»,- ասել է հեռուստաաստղը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին