Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին (լուսանկարներ)

21 Մարտ, 2024 18:10
Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին (լուսանկարներ)

Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: 

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին