Կարևոր իրադարձություններ

Վարչապետը հանդիպում է ունեցել Չինաստանի փոխվարչապետի հետ (լուսանկարներ)

21 Մարտ, 2024 17:50
Վարչապետը հանդիպում է ունեցել Չինաստանի փոխվարչապետի հետ (լուսանկարներ)

Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել առեւտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 

Լրահոս

Դիտել ավելին