Կարևոր իրադարձություններ

Արկտիկայում անձրևոտ օրերի թիվը գնալով ավելանում է

20 Մարտ, 2024 21:06
Արկտիկայում անձրևոտ օրերի թիվը գնալով ավելանում է

Արկտիկան հայտնի է իր ցուրտ ջերմաստիճաններով, որով հիմնավորվում է ձյան տեսքով հաճախակի տեղումների առկայությունը։ Սակայն ջերմաստիճանների աճին զուգընթաց՝ ձյան տեղումներն աստիճանաբար փոխարինվում են անձրևներով: Այս փոփոխությունները կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ Արկտիկական ծովի սառույցի և ամբողջ Հյուսիսային կիսագնդի եղանակային հարաչափերի վրա: Եթե ձյունածածկ սառույցի վրա անձրևներ տեղան, հետադարձ կապի սկզբունքով ողջ տարածաշրջանը հետագայում կարող է բախվել համատարած հալքի և տաքացման երևույթների հետ կապված խնդիրների։

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) գիտնականները ուսումնասիրել են 1980-2016 թվականներին Արկտիկական և Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսներում տեղումների միտումները, որի արդյունքում պարզվել է, որ անձրևային օրերն ավելանում են։

Ներկայացված քարտեզում կարելի է տեսնել, թե ինչպես է աճել անձրևոտ օրերի տարեկան միջին թիվը 1980-ականներից ի վեր․ ընդ որում մուգ կապույտով գունանշված տարածքներում դիտվել է անձրևոտ օրերի քանակի ավելի ինտենսիվ աճ, քան բաց կապույտով գունանշված տարածքներում։

 

Լրահոս

Դիտել ավելին