Կարևոր իրադարձություններ

ՔՊ վարչության նիստին քննարկվել են կուսակցության՝ Սյունիքի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր

19 Մարտ, 2024 23:17
ՔՊ վարչության նիստին քննարկվել են կուսակցության՝ Սյունիքի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր

Մարտի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կուսակցության՝ Անիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արման Սարիբեկյանի թեկնածությունը։

Քննարկվել են Կուսակցության՝ Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

 

Լրահոս

Դիտել ավելին