Կարևոր իրադարձություններ

Ըստ նախնական տվյալների` Պուտինը հաղթում է ընտրություններում

17 Մարտ, 2024 23:40
Ըստ նախնական տվյալների` Պուտինը հաղթում է ընտրություններում

Ըստ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների`ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87 տոկոսից ավելին։

Երկրորդ տեղում է Նիկոլայ Խարիտոնովը, այնուհետև Վլադիսլավ Դավանկովը, որին հաջորդում է Լեոնիդ Սլուցկինը:

Նախնական տվյալներով՝ ընտրություններում Պուտինը նոր շրջաններում ստացել է ձայների 88-ից 95 տոկոսը։ Հեռավար էլեկտրոնային քվեարկության արդյունքներով Պուտինը հավաքել է ձայների 87,4%-ը՝ առանց Մոսկվայի և Կալինինգրադի։

Մայրաքաղաքում, ըստ DEG-ի, նա հավաքել է 89,1%:

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյն ասել է, որ գերատեսչությունը չի հայտնաբերել օրենքի որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Ձայների բաշխմանը կարող եք հետևել այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին