Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի դեսպանը Սանոսյանի հետ հանդիպմանը կարևորել է առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը

15 Մարտ, 2024 18:41
Ճապոնիայի դեսպանը Սանոսյանի հետ հանդիպմանը կարևորել է առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը

«Ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։

Ողջունել, շնորհավորել եմ դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով հայաստանյան առաքելության ընթացքում։

Ընդգծել եմ, որ ՏԿԵ նախարարությունը Ճապոնիայի դեսպանատան հետ տարբեր ոլորտներով արդյունավետ աշխատանքի, համագործակցության մեծ փորձ ունի և պատրաստակամություն եմ հայտնել շարունակել ակտիվ աշխատանքը թե՛ առկա, և թե՛ նոր ուղղություններով։

Դեսպան Աոկի Յուտական ևս կարևորել է առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին