Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ. Փաշինյան

12 Մարտ, 2024 13:22
ՀՀ-ի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ. Փաշինյան

Վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Նա շեշտել է, որ ՀՀ տարածքի սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպետք է ունենալ. «Այս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ»։

Վարչապետը նաև նշել է, թե հիմա միլիմետրերի ճշտությամբ գիտեն՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը․ «Պետք է գնալ տեղում այդ սահմանը նայել»։ Նա ասել է, թե խնդիր չունեն՝ նայեն Տավուշի, Սյունիքի, թե Վայոց ձորի մարզերում. «Մենք պատրաստ ենք գնալ լուծումների»,- ասել է Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին