Կարևոր իրադարձություններ

Համբուրգում քննարկել ենք համայնքային կյանքի ակտիվացմանն առնչվող հարցեր. Վլադիմիր Վարդանյան

10 Մարտ, 2024 22:04
Համբուրգում քննարկել ենք համայնքային կյանքի ակտիվացմանն առնչվող հարցեր. Վլադիմիր Վարդանյան

«ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան֊Գերմանիա խորհրդարանական բարեկամության խմբի այցը Համբուրգի երկրամաս սկսեցինք գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից։

Քննարկեցինք համայնքային կյանքի ակտիվացման հետ կապված հիմնահարցերը։ Անդրադարձանք Հայաստանի հետ համայնքային կապերի զարգացման հիմնախնդիրներին: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանի Հանրապետության հետ կրթական և մշակութային համագործակցության խթանման անհարժեշտությունը։

Առաջարկվեցին գործնական քայլեր Հայաստանի Հանրապետության և գերմանահայ համայնքի միջև կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և Գերմանիայի հասարականան կյանքում գերմանահայ համայնքի դերակատարության բարձրացման ուղղությամբ»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին