Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանը բարձր պարգև է հանձնել ՍԱԴԱ ընկերության համահիմնադրին (տեսանյութ, լուսանկարներ)

05 Մարտ, 2024 17:48
Վահագն Խաչատուրյանը բարձր պարգև է հանձնել ՍԱԴԱ ընկերության համահիմնադրին (տեսանյութ, լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանին:

Նախագահը ողջունել է հյուրին և հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար:

Շնորհավորելով Հովիգ Սաֆոյանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել վերջինիս կատարած աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ:

ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիրը երախտագիտություն է հայտնել բարձր պարգևին արժանացնելու համար և վստահեցրել, որ կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին