Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ անդամներից փորձում են ճշտել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառը. «Ժողովուրդ»

01 Մարտ, 2024 09:29
Արցախի ԱԺ անդամներից փորձում են ճշտել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները ԱՀ խորհրդարանականներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին:
Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թեւի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները:

Մեզ հետ զրույցում «Ազատ հայրեքնի – ՔԴՄ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշեց, որ ինքը չի կանչվել ու թիմակիցների մասով էլ նման տեղեկություն չունի։

«Միգուցե կանչվել են, ես տեղյակ չեմ, բայց ինձ չեն կանչել հարցաքննության», – ասաց պատգամավորը:

Հավելենք, որ քննիչները հիմնականում պատգամավորներից հետաքրքրվում են, թե ով է ճնշել Արայիկ Հարությունյանին, որ հրաժարական տա, ինչ է տեղի ունեցել կուլիսներում»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին