Կարևոր իրադարձություններ

ՀՌՀ նախագահի աշխատավարձը կբարձրանա՞. «Հրապարակ»

15 Փետրվար, 2024 08:19
ՀՌՀ նախագահի աշխատավարձը կբարձրանա՞. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Կառավարության այսօրվա նիստում ներառված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին հավանություն տալու հարցը։

Օրենքի նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի համար աշխատավարձի դրույքաչափի գործակից սահմանել 14-ը՝ հավասարեցնելով ԿԸՀ նախագահի վարձատրությանը։ Նախկինում ՀՌՀ նախագահի գործակիցը 10 էր, հետեւաբար, եթե Տիգրան Հակոբյանը նախկինում ստանում էր ամսական 832 հազար դրամ, ապա փոփոխությունից հետո կստանա 1 մլն 164 հազար դրամ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին