Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին. փոխվարչապետ

04 Սեպտեմբեր, 2023 13:07
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին. փոխվարչապետ

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- նշեց նա։

Անդրադառնալով ապաշրջափակման հարցին՝ փոխվարչապետն ընդգծել է, որ ապաշրջափակման հարցով ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի։

«Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն ու խաղաղություն։ Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց։ Ապաշրջափակումը կիրառական կլինի խաղաղության ֆոնին»,- ասել է Մհեր Գրիգորյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին