System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը «Օրրան» բարեգործական հիմնադրամի մանկական կենտրոնին է նվիրաբերում ողջ խմբի կողմից ստորագրված իր լեգենդար կիթառը։
Նոյեմբերի 8-ին Լոս Անջելեսում կայանալիք աճուրդին մասնակցելու համար հասանելի է [email protected] էլեկտրոնային փոստը։
Մեկնարկային գինը սկսվում է 10 հազար դոլարից։
Նոյեմբերի 8-ին կկայանա մեծ ճաշկերույթ, որի ժամանակ աճուրդի կդրվի այն կիթառը, որով Սերժ Թանկյանը նվագել է Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագրով համերգ-ակցիայի ժամանակ։