Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,61
    4,91

Կարևոր իրադարձություններ

Ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում. 4 երիտասարդ ձերբակալվել է

27 Մարտ, 2023 17:11
Ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում. 4 երիտասարդ ձերբակալվել է

Մարտի 25-ին՝ ժամը 23.46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին ահազանգը:

Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սարմենի փողոցում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հինգ հոգու միջև ծեծկռտուք է: Տեղյակ են պահվել նաև մայրաքաղաքի կենտրոնում ծառայություն կատարող պարեկային կարգախմբերը:

Մինչ բաժնի օպերատիվ խումբը կմեկներ դեպքի վայր, ստացվել է նույնաբովանդակ մեկ այլ ահազանգ: Քաղաքացին հայտնել է, որ նույն տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուք է:

Առաջինը դեպքի վայր են հասել Երևանի պարեկները և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Սարմենի փողոցում ձերբակալել ու ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխել չորս երիտասարդի, որոնցից երկուսը՝ Երևանի, երկուսը` Նոր Հաճնի բնակիչ:

29-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին