Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնության հասնել: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում չափազանցնել, բայց կա բարենպաստ հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը», - ասել է նա։
«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։
Ես ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք տեքստի վրա», - նշել է Բլինկենը։