«Փաստինֆո»-ն գրում է.
«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը շարունակում է հացադուլը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ Մուշեղ Մխիթարյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մուշեղ Մխիթարյանը հացադուլի մեջ է գտնվում հոկտեմբերի 12-ից և բողոքում է իր քրեական գործից:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 5-ին իր բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է էքստրասենս Անի Մաջնունյանի դին՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։
Նրա դիակի վրա արձանագրվել է 58 վնասվածք։ Իսկ նրա սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Ավելին՝ այստեղ