Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սոս Հ.-ին, ով խոստովանել է, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 22:00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34/5 հասցեում գտնվող, 1965 թ. ծնված Գյուլնարա Հ.-ին պատկանող դեղատան դրամարկղից գողացել է 53.000 դրամ:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանությա պաշտոնական կայքից, կատարվում է հետաքննություն: