Կարևոր իրադարձություններ

Պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը համայնքի առաջնահերթ խնդիրներից է․ Երևանի քաղաքապետ

23 Մայիս, 2022 22:53
Հեղինակ՝ Հրաչյա Սարգսյան
Պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը համայնքի առաջնահերթ խնդիրներից է․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևանյան մի շարք պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը այսօր համայնքի առաջնահերթ խնդիրներից է:

Մասնագիտական գիտելիքներով ու մարդասիրությամբ առաջնորդվելով այսօր ոչ բարենպաստ պայմաններում էլ պոլիկլինիկաների մեր բուժաշխատողները անձնվիրաբար ու բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքն ու օգնում մեր համաքաղաքացիներին հաղթահարել մի շարք առողջական խնդիրներ: Բայց ես համոզված եմ՝

▪️ և մեր համաքաղաքացիներն են արժանի ստանալ էլ ավելի որակյալ ծառայություններ,

▪️ և մեր բուժաշխատակիցներն են արժանի աշխատել ավելի հարմարավետ եւ բարեկարգ պայմաններում:

Ուստի քաջ գիտակցելով պոլիկլինիկաների գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ համայնքն այսօր նախաձեռնել է փոփոխությունների դժվարին գործընթաց: Այդ բարեփոխումների ներդրումը դեռեւս երկարամյա աշխատանք է պահանջում, բայց այն ի վերջո իր նպատակին ծառայելու է»:

 

Լրահոս

Դիտել ավելին