Կարևոր իրադարձություններ

ՊԱՀՀ-ում մեկնարկեց գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի 5-րդ հոսքը (լուսանկարներ)

23 Մայիս, 2022 18:09
ՊԱՀՀ-ում մեկնարկեց գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի 5-րդ հոսքը (լուսանկարներ)

Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի հինգերորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՊՆ ՊԱՀՀ-ում՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար:

Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության ու պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը, նրանց ռազմագիտավերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում կիրառման անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

Դասընթացի շրջանակներում ուսումնառողներին փոխանցվում են համալիր գիտելիքներ պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին