Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է. խոսնակ

18 Մայիս, 2022 13:11
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է. խոսնակ

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում մետրոպոլիտենի աշխատանքի վերաբերյալ ևս մեկ գրառում է արել, որում ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ժամը 12։04-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։

Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները և գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»։

Հիշեցնենք`մամուլի խոսնակը գրել էր, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին