Կարևոր իրադարձություններ

Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ խոսնակ

26 Ապրիլ, 2024 15:40
Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ խոսնակ

Ինչպես արդեն նշել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնություն է տվել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Shabat.am-ը փորձեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից ճշտել`երբ է նախատեսվում Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որին ի պատասխան, խոսնակն ասաց.

«Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին»,- հավելելով, որ ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես:

 

Լրահոս

Դիտել ավելին