Կարևոր իրադարձություններ

ՀԱՄԱՍ-ն ընդունել Է Գազայում հրադադարի առաջարկը

06 Մայիս, 2024 22:46
ՀԱՄԱՍ-ն ընդունել Է Գազայում հրադադարի առաջարկը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության առաջնորդ Իսմայիլ Հանիան Քաթարից և Եգիպտոսից միջնորդներին հայտնել Է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ իրենց առաջարկն ընդունելու մասին։

Ինչպես փոխանցում է rbc.ru-ն, պաղեստինյան կողմը հույս ունի, որ այդ քայլը կօգնի կանխել Ռաֆայում Իսրայելի հնարավոր հարձակումը։

Իսրայելի կառավարությունը դեռ չի արձագանքել պաղեստինյան խմբավորման որոշմանը:

CNN-ի փոխանցմամբ՝ բանակցությունների նոր փուլը մեկնարկել է մայիսի 4-ին, որը կարող է տևել մի քանի օր։

Երկխոսությունն ընթանում է Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին