Կարևոր իրադարձություններ

Երևանում կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը

06 Մայիս, 2024 21:41
Երևանում կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը

Մայրաքաղաքում արդեն երկրորդ անգամ անցկացվող «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել 7 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը,  Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսն ու Իրանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Եզրափակիչ փուլում թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երկրորդ տեղը՝ Հայաստանը և երրորդ տեղը՝ Ուզբեկստանը:

Հաղթողներին հանձնվել են մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր:  

 

Լրահոս

Դիտել ավելին