Կարևոր իրադարձություններ

Ուկրաինական բանակը հակահարձակման ծրագիր ունի. Զելենսկի

06 Մայիս, 2024 22:29
Ուկրաինական բանակը հակահարձակման ծրագիր ունի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական բանակը հակահարձակման ծրագիր ունի, բայց դա կախված է զենքի մատակարարումներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։

Իր հերթին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Կիևին 61 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական աջակցությունը կարող է թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերին նոր հակահարձակում սկսել 2025 թվականին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմական աջակցությունը կօգնի Կիևին «պահել պաշտպանության գիծը և այս տարի դիմակայել ռուսական հարձակումներին»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին