Կարևոր իրադարձություններ

Կապանի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

08 Ապրիլ, 2024 18:02
Կապանի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

Ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։06-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է տրանսֆորմատորներից մեկի յուղը։

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին