Կարևոր իրադարձություններ

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով

27 Ապրիլ, 2024 15:27
Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով

Մոսկվան կողմնակից է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը բոլոր վիճելի հարցերը լուծելու և  խաղաղության պայմանագիր կնքելու համար։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ընթացակարգի դեմ բողոքի ցույցերին։

«Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա։ Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը։

Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են համընդհանուր լարվածության և օրակարգում հայտնված բոլոր վիճահարույց հարցերի վերջնական կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրմանն արագ հասնելու համար»,-նշել է Պեսկովը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին