Կարևոր իրադարձություններ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն. Մամիկոն Խաչատրյանը երրորդն է

27 Ապրիլ, 2024 13:21
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն. Մամիկոն Խաչատրյանը երրորդն է

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամ Համլետ Մանուկյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը երրորդն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` իտալական Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության երիտասարդների առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.500 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի ընտրանու անդամ Մամիկոն Խաչատրյանը 14.266 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին